Վերապատրաստման դասընթաց «Կատարողական վարույթի մասին օրենք: Օրենքի գործնական կիրառումը, խնդրահարույց հարցեր» թեմայով
23.06.2026 13:31Հարգելի՛ փաստաբաններ,
24.06.2026 թվականին, ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Կատարողական վարույթի մասին օրենք: Օրենքի գործնական կիրառումը, խնդրահարույց հարցեր» թեմայով:
Միաժամանակ հայտնում ենք, որ հրավիրված դասընթացին կարող եք մասնակցել նաև հեռավար եղանակով, որի մասին պարտադիր անհրաժեշտ է նշել գրանցման վերաբերյալ Ձեր նամակում։
Ուշադրություն․ Հաշվի առնելով հեռավար եղանակով դասընթացներին մասնակցել ցանկացողների թվաքանակը և Google meet հավելվածի միջոցով դասընթացի կազմակերպման ծանրաբեռնվածությունը, հեռավար եղանակով դասընթացին կարող են մասնակցել առաջին 100 գրանցվողները, նշենք նաև, որ այս հայտարարությունը տարածելիս արդեն իսկ կան հեռավար եղանակով դասընթացին մասնակցել ցանկացող 70 գրանցված անձինք, ովքեր գրանցվել են նախապես՝ հունիս ամսվա վերապատրաստման դասընթացների ցանկը ստանալիս:
- Դասընթացը կվարեն փաստաբան Մինաս Մուրադյանը և ՀԿԱԾ Երևան քաղաքի ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների հատուկ բաժնի պետ Վարդան Մելիքբեկյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 24.06.2026թ․ ժամը 10:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով training.coordinator@advocates.am էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- 24․06․2026թ․ ժամը 10:00-ից հետո և առանց դասընթացի թեմայի, անվան, ազգանվան, արտոնագրի համարի նշման, գրանցումները չեն հաշվարկվելու,
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Ուշադրություն. Այն փաստաբանները, ովքեր կցանկան մասնակցել միայն մեկ օրվա կամ իրենց կողմից նախընտրելի օրվա դասընթացին, ապա դրա մասին անհրաժեշտ է նշել ձեր նամակում՝ նշելով հստակ օրը և մասնակցության ձևը:
Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:
Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:
Բեռնել
Վերադառնալ






















