Վերապատրաստման դասընթաց «Ընտանեկան վեճերով գործերի քննության առաձնահատկությունները քաղաքացիական դատավարությունում» թեմայով
22.06.2026 14:52Հարգելի՛ փաստաբաններ,
23.06.2026թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատը, ՀՀ փաստաբանական ակադեմիայի հետ համատեղ, ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում կազմակերպելու է վերապատրաստման դասընթաց «Ընտանեկան վեճերով գործերի քննության առաձնահատկությունները քաղաքացիական դատավարությունում» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 23.06.2026թ․ ժամը 15:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով training.coordinator@advocates.am էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ






















