ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՊԱՑՈՒՅՑԻ ՎԵՐԱԲԵՐԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ
18.12.2025 14:58Հարգելի՛ փաստաբաններ,
19.12.2025թ. ժամը 18:00-21:00-ին ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Ապացույցի վերաբերելիություն և թույլատրելիություն, ապացուցման պարտականությունը և ապացուցելուց ազատվելու հիմքերը» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 19.12.2025թ․ ժամը 16:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով training.coordinator@advocates.am էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ






















