«ՄԻԵԴ ԿԱՆՈՆ 39»․ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՄԻՋՈՑՆԵՐ․ ՍԵՄԻՆԱՐ
06.11.2025 11:10
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը, ՀՊԳ ապաստան հայցողների հարցերով խորհրդատու֊փաստաբան Լևոն Վարդապետյանը և ապաստան հայցողներին և փախստականներին տրամադրվող իրավաբանական օգնության թիմի փաստաբան Անուշ Շահրամանյանը աշխատանքային այցով գտնվում են Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում:
ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչները ՄԱԿ փախստականների հարցերով հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում մասնակցել են «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոն 39․ միջազգային պաշտպանության կարիք ունեցող մարդկանց համար միջանկյալ միջոցներ» թեմայով սեմինարին:

Բեռնել
Վերադառնալ






















