ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ
22.10.2025 11:27Հարգելի՛ փաստաբաններ,
23.10.2025թ. ժամը 14:00-17:00-ը ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Սահմանադրական անհատական դիմումի ընդունելիության չափանիշները (սահմանադրական գանգատի կազմմանը ներկայացվող հիմնական և հատուկ պահանջները, սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական անհատական դիմումի ընդունելիության վերաբերյալ ձևավորված պրակտիկան)» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի փաստաբան, ի.գ.թ.,դոցենտ Նարինե Ալեքսանյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 23.10.2025թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով training.coordinator@advocates.am էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ