ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՓԱՍՏԱԲԱՆ ՄԱԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՈՐԴՈՒ
14.10.2025 14:17
Հարգելի փաստաբաններ,
Հայրենիքի պաշտպանության համար` փաստաբանների ընտանիքների զոհված անդամների հիշատակը հարգելու նպատակով, 2025 թվականի հոկտեմբերի 17-ին ժամը 14:30-ին ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպում է այցելություն փաստաբան Մաի Հակոբյանի որդու՝ Հրաչիկ Ավետիսյանի շիրիմին (Եռաբլուր):
ՀՀ փաստաբանների պալատը հիշատակի օրվան մասնակցելու ցանկություն ունեցող անձանց համար կազմակերպում է տեղափոխում դեպի Եռաբլուր:
Մեկնումը ՀՀ փաստաբանների պալատի շենքից, հոկտեմբերի 17-ին, ժամը 14:30-ին (ք.Երևան, Զաքյան 7-2):
Հիշատակի օրվան մասնակցելու համար խնդրում ենք արձագանքել մինչև 2025 թվականի հոկտեմբերի 16-ը` ժամը 13:00-ն զանգահարելով՝ (010) 600 701, (010) 600 704 հեռախոսահամարներին:
Բեռնել
Վերադառնալ