ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԱՆՁԻՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ
13.10.2025 14:53Հարգելի՛ փաստաբաններ,
14.10.2025թ. ժամը 18:30-21:30-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Անձին ազատությունից զրկելու իրավաչափությունը» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ի․գ․թ․ Ռազմիկ Մարիկյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 14.10.2025թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով training.coordinator@advocates.am էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ