ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՌԱՎԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ «ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ

16.09.2025 15:06

Հարգելի՛ փաստաբաններ,

17.09.2025թ. ժամը 18:30-20:30-ին ՀՀ փաստաբանների պալատը կազմակերպելու է հեռավար վերապատրաստման դասընթաց «Հաճախ հանդիպող հարկային իրավախախտումներ և դատական պաշտպանություն» թեմայով:

  • Դասընթացը կվարի փաստաբան, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Դավիթ Բակլաչյանը,
  • Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 17.09.2025թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով training.coordinator@advocates.am էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման,  Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
  • Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

 

Ուշադրություն. Հեռավար դասընթացը կանցկացվի Google meet հավելվածի միջոցով, որի մասնակցության հրավերը կստանաք ձեր էլեկտրոնային փոստի հասցեին՝ գրանցվելուց հետո:

Միաժամանակ խնդրում ենք հարթակին միանալիս նշել Ձեր անունը, ազգանունը և արտոնագրի համարը՝ Ձեր մասնակցությունը հաշվառելու և հարթակում շփվելու համար:



Բեռնել

Վերադառնալ