13.09.2025Թ․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
10.09.2025 17:17
Հարգելի՛ փաստաբաններ,
2025 թվականի սեպտեմբերի 09-ին ժամը 11:00-ից միևչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում ք.Երևան, Զաքյան 4 հասցեում գտնվող <<Բրենդբուք>> տպագրատանը տեղի է ունեցել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրության և ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին օրակարգային հարցերով 13.09.2025թ․ ընդհանուր ժողովի քվեաթերթիկների և ընտրողների ցուցակի տպագրությունը:
Քվեարկության օրակարգային երկու հարցերի կապակցությամբ տպագրվել է 6000 հատ քվեաթերթիկ (5824 հատ՝ ըստ ընտրողների ցուցակի՝ 08.09.2025թ. դրությամբ, և 176 հատ՝ ընտրողների ցուցակի երեք տոկոս ավել չափով), որոնք կնքվել են Հաշվիչ հանձնաժողովի կնիքով, փաթեթավորվել են պարկերում, որոնք ստորագրվել են Հաշվիչ հանձնաժողովի նախագահի և ներկա անդամների կողմից, կնքվել են և Հաշվիչ հանձնաժողովի կնիքի ու ընտրողների ցուցակի հետ միաժամանակ տեղադրվել են չհրկիզվող պահարանում (գտնվում է Պալատի վարչական շենքի 4-րդ հարկի 13-րդ սենյակում), որը պատշաճ կարգով կնքված կապարակնիքով (կպչուն թաղանթով) փակվել է:
Հարգանքով՝
ՀՀ Փաստաբանների պալատի
Հաշվիչ հանձնաժողով
Բեռնել
Վերադառնալ