ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ԺԱՄԱՆԱԿԸ ՁԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է (ԻՆՉՊԵՍ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ, ԺԱՄԱՆԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ)» ԹԵՄԱՅՈՎ
27.08.2025 14:30Հարգելի՛ փաստաբաններ,
28.08.2025թ. ժամը 18:30-21:30-ն ՀՀ փաստաբանների պալատի դահլիճում տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց «Ժամանակը Ձեր ձեռքերում է (ինչպես կառավարել ժամանակը, ժամանակի կառավարման մեթոդները)» թեմայով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դասընթացը լինելու է միայն առկա տարբերակով:
- Դասընթացը կվարի հոգեբան, ներքին հաղորդակցությունների մենեջեր Կարինե Քարամյանը,
- Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 28.08.2025թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով training.coordinator@advocates.am էլեկտրոնային փոստի հասցեին, որտեղ անհրաժեշտ է նշել տվյալ դասընթացի թեման, Ձեր անուն, ազգանունը և արտոնագրի համարը,
- Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:
Բեռնել
Վերադառնալ