ՀՀ Փաստաբանների Պալատ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ «ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ» ԹԵՄԱՅՈՎ

26.08.2025 11:02

Հարգելի՛ փաստաբաններ,

2025թ․-ի օգոստոսի 27-ին և 28-ին ժամը 15:00-ին ՀՀ փաստաբանների պալատի մեծ դահլիճում՝ ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ, տեղի է ունենալու վերապատրաստման դասընթաց՝ «Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը» թեմայով: Դասընթացը կվարեն ՀՀ արդարադատության նախարարության և համակարգը մշակող «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները:

Դասընթացը տեղի է ունենալու երկու ձևաչափով՝ առկա և հեռավար:

Դասընթացին  մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մինչև 27.08.2025թ․ ժամը 12:00-ն՝ պատասխան նամակ ուղարկելով  training.coordinator@advocates.am էլեկտրոնային փոստի հասցեին: Նամակում անհրաժեշտ է նշել դասընթացի թեման, անուն, ազգանունը և արտոնագրի համարը, մասնակցության օրը, և մասնակցության ձևաչափը՝ հեռավար կամ առկա:

Յուրաքանչյուր դասընթացին մասնակցությունը կհաշվարկվի պարտադիր  վերապատրաստման 4 (չորս) ակադեմիական ժամ:

Միաժամանակ հայտնում ենք, որ Դասընթացի արդյունավետությունն ապահովելու նպատակով դասընթացը կիրականացվի սահմանափակ թվով փաստաբանների մասնակցությամբ: Յուրաքանչյուր օր դասընթացին առկա տարբերակով կարող են մասնակցել 80, իսկ հեռավար տարբերակով՝ 200 փաստաբաններ:



Բեռնել

Վերադառնալ