ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԿՈՏԱՅՔԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
21.08.2025 16:18
2025 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ փաստաբանների պալատը ՄԱԿ զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի (UNDP) հետ համագործակցությամբ աշխատաժողով է կազմակերպել Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի փաստաբանների համար:
Աշխատաժողովի ընթացքում բանախոսությամբ հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սիմոն Բաբայանը:
Փաստաբանների հետ քննարկվել են Հայաստանյան փաստաբանության արդի խնդիրները և դրանց ազդեցությունը հասարակական կարծիքի ձևավորման համատեքստում, փաստաբանի հաղորդակցության առանձնահատկությունները, կարգապահական վարույթների իրավակիրառ պրակտիկայի զարգացումները և փաստաբանության ոլորտին առնչվող այլ խնդիրներ և առանցքային հարցեր:
Աշխատաժողովը կազմակերպվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում:
Բեռնել
Վերադառնալ