ՀՀ Փաստաբանների Պալատ

ԿԱՅԱՑԵԼ Է «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹ 2025» ՄՐՑԱՇԱՐԸ

13.07.2025 15:39

ԿԱՅԱՑԵԼ Է «ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԳԱՎԱԹ 2025» ՄՐՑԱՇԱՐԸ

Կայացել է ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբի կողմից կազմակերպված «Փաստաբանների ֆուտբոլի գավաթ 2025» ֆուտբոլային մրցաշարը:

Մրցաշարին մասնակցում էին փաստաբաններ և Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներ:

Եզրափակիչ խաղերում երրորդ մրցանակային տեղի համար պայքարի էին դուրս եկել փաստաբանների «ՀՊԳ» և «Հայաստան աշխարհ» թիմերը, իսկ առաջին տեղի գավաթի համար թեժ պայքար էր ընթանում «Ակադեմիա» և «Ֆենիքս» թիմերի միջև:

 Դիտարժան և համառ պայքարում մրցանակային երրորդ տեղ գրավեց «Հայաստան աշխարհ» թիմը՝ «ՀՊԳ» թիմի նկատմամբ գրանցելով առավելություն «10:4» հաշվով:

«Փաստաբանների ֆուտբոլի գավաթ 2025» առաջնության՝ առաջին պատվավոր տեղը և հաղթական գավաթը նվաճեց «Ակադեմիա» թիմը՝ «Ֆենիքս» թիմի նկատմամբ ունենալով առավելություն «11:3» հաշվով:

 



Բեռնել

Վերադառնալ